«Պետք է դատավորի հետ կապված մի քանի հանգամանք պարզենք»․ Քոչարյանի գործով նիստն ընթանում է փակ ռեժիմով
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում նիստին, որովհետև գտնվում է հիվանդանոցում։
Դատավորը կողմերին հարցրեց՝ ինքնաբացարկի միջնորդություն դատավորին հայտնո՞ւմ են, մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեց։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը նշեց, որ նախքան իրենց դիրքորոշումը հայտնելը պետք է դատավորի հետ մի քանի հանգամանք պարզեն՝ կապված նրա կապերի հետ որոշ շահագրգիռ անձանց հետ։
Ըստ նրա՝ այդ ընթացքում պետք է դատական նիստը շարունակվի փակ ռեժիմով, և ըստ այդմ՝Հայկ Ալումյանը դատարան միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատական նիստը շարունակվի փակ ռեժիմով։ Դատարանը բավարարեց Հայկ Ալումյանի միջնորդությունը։ Այժմ նիստը շարունակվում է փակ ռեժիմով։