Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա․ Փլեյ-օֆֆում Իսպանիան կմրցի Անգլիայի և Իտալիայի դեմ

Եվրոպայի ֆուտբոլի միության նստավայր Նիոնում այսօր կայացավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Գործող գավաթակիր «Լիվերպուլը» կհանդիպի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, որի սեփական մարզադաշտում հենց անգլիացիներն նվաճել էին պատվավոր մրցանակը։ Իսկ ահա եզրափակիչի մասնակից Լոնդոնի «Տոտենհեմը» կհանդիպի գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։

Ֆուտբոլասերներին սպասում են մի քանի հետաքրքիր հակամարտություններ։ Մասնավորապես՝ Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Լոնդոնի «Չելսին» կմրցի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ։

Մյուս զույգերն այսպիսի տեսք ունեն

«Ատալանտա» - «Վալենսիա»

«Բորուսիա» (Դորտմունդ) - «ՊՍԺ»

«Լիոն» - «Յուվենթուս»

«Նապոլի» - «Բարսելոնա»

 

1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 18, 19, 25 և 26-ին, պատասխանները՝ մարտի 10, 11, 17 և 18-ին: