Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» վստահ հաղթեց ՍՊԱԼ-ին, Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության 16-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտումընդունեց մրցաշարի ետնապահ ՍՊԱԼ-ին:

Հյուրերը առաջին խաղակեսի վերջում բացեցին հաշիվը, սակայն տանտերերը ընդմիջումից հետո երեք գոլ խփեցին և կամային հաղթանակ տարան՝ 3:1: Երրորդ գնդակը 83-րդ րոպեին հեղինակեց «Ռոմայի» կազմում հանդես եկող հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորվել էր պահեստայինների թվում և ընդամենը չորս րոպե առաջ էր խաղադաշտ մտել:

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 32 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Հռոմեական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 20-ին, «Ֆիորենտինայի» հարկի տակ: