Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - ՍՊԱԼ. Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության 16-րդ տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի ՍՊԱԼ-ին:

Տանտերերը 15 տուրից հետո 29 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը, իսկ հյուրերը 9 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: «Ռոմայում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտավորվել է պահեստայինների թվում:

«Ռոմա» - ՍՊԱԼ հանդիպումը կմերկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Խաղը ուղիղ եթերով կարելի է դիտել նաև մեր կայքէջում: