Բացել լրահոսը Փակել լրահոսը
79298495_10159360511168986_7250150596626350080_n
A A
Պաշտոնական

Տաթեւիկ Ռեւազյանն անդրադարձել է Wizz Air-ի թռիչքների ուղղություններին

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ հունգարական բյուջետային Wizz Air  ընկերությունը մտնում է  հայկական  շուկա։

Այս տեղեկություններին անդրադարձել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Տեւազյանը․

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն եւ Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին  տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Wizz Air ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին մանրամասներ կներկայացնի ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն։