Բացել լրահոսը Փակել լրահոսը
79688396_571970116956687_3977017923708387328_n
A A
Քաղաքականություն

Արտաքին գործերի նախարարությունը մնացել է զուտ պետական համակարգ. Արման Նավասարդյան (տեսանյութ)

Արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը նշում է՝ 30 տարի և նաև այսօր Հայաստանի իշխանությունները չունեն հայեցակարգ արտաքին քաղաքականության ոլորտում։ 

«Երբ որ Նալբանդյանին (նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան - հեղ.) մի քանի  անգամ ասվեց, պատասխանեց «երբ որ պետք ա լինում, մենք կիրառում ենք այն, ինչ որ պետք ա լինում»»։
 
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, կադրային խնդիրն է։
 
Քաղաքագետը հիշեցրեց՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ նախկինում արած առաջարկը (չի ընդունվել) կապված դեսպանների նշանակման հետ, երբ նշանակվելուց առաջ պետք է անցնեն որոշակի «քննություն»։ 
 
«Արտաքին գործերի նախարարությունը դարձել է, մնացել է զուտ պետական համակարգ։ 21-րդ դարում այդ համակարգով հնարավոր չէ լուծել այն խնդիրները, որոնք դրվում են պետության և ժողովրդի առջև», - շեշտեց նա։