Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արտախորհրդարանական հարթակի ձևավորումը կունենա բարձր օգտակար գործողության գործակից. Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, ով  մասնակցում է պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարած քաղաքական հավաքին, իր ելույթում հայտարարեց, որ իրենց այստեղ միավորել է առավել ժողովրդավարական, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու գաղափարը։

«Հեղափոխությունը, որ հանգեցրեց իշխանափոխության, ներքուստ ուներ այն կարևոր հրամայականը քաղաքացիներին, մեզ ցույց տալու այն ճանապարհը և մեր բոլորի ուժերը կիրառելու այն ուղղությամբ, որը տանում է դեպի ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանը», - ընդգծեց Դիլբարյանը։
 
Կուսակցության փոխնախագահի խոսքերով՝ ընդդիմության հատվածում պետք է ձևավորվեն գաղափարախոսությունների դաշինքներ, և գաղափարախոսական առումով այստեղ իրենց միավորողն ավելի շատ եղել է ընդհանրությունը, քան՝ տարբերությունը։ 
 
«Արտախորհրդարանական հարթակի ձևավորումը, իմ կարծիքով, կունենա բարձր օգտակար գործողության գործակից։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ ճանապարհ, ի գորրծ՝ ճիշտ կարգախոսով միասին։ Մեր հիմնական կարգախոսը, կարծում եմ, ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստանի ամրակայումն է, որովհետև մենք միասին ենք», - եզրափակեց քաղաքական գործիչը։