Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Սերժ Սարգսյանը վերադարձել է թավշե դիմակով․ Սասնա ծռեր

Սասնա ծռեր համահայկական կուսակցության հայտարարությունը․

«Սերժ Սարգսյանի օրոք շինծու գործով մեղադրված և կալանավորված, ապա՝ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո խափանման միջոցի փոփոխմամբ ազատության մեջ հայտնված Արթուր Մովսիսյանին հենց հիմա նորից բանտ են տանում:

Նրա բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, ինչի հետևանքով նրա նկատմամբ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ:

Ըստ թավշե դիմակով վերադարձած Սերժ Սարգսյանի դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացնի ևս 3 ամիս 14 օր»: