Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ընդունումը մեծ հորդոր կլինի Թուրքիային. Իգիթյան (տեսանյութ)

«Ամեն երկրի ճանաչումը, ամեն անգամ Ցեղասպանության հարցի բարձրացումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան ի վերջո ընդունի Ցեղասպանությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ Սենատի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Իգիթյանի խոսքերով՝ ԱՄՆ-ը լուրջ դերակատարում ունի աշխարհում, և նրա կողմից Ցեղասպանության ընդունումն այս պահին շատ մեծ հորդոր կլինի Թուրքիային՝ ընդունելու, որ Ցեղասպանությունը իսկապես տեղի է ունեցել, և պետք է հաշտվի այդ մտքի հետ՝ համապատասխան քայլեր անելով

«Թուրքիան անցել է այն գիծը, որն իրեն թույլատրված էր: Բացի այն, որ Թուրքիան չէր աջակցում իր դաշնակիցներին տարբեր ծրագրերում , այդ թվում՝ Սիրիայի հետ կապված, այլև վերջում  իրականացնում էր ծրագիր, որը հակասում էր և՛ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին, և՛ ԱՄՆ-ին»։

Իգիթյանի դիտարկմամբ՝  ԱՄՆ-ը հասկացավ, որ Թուրքիային ամեն ինչ ներելու և այսօրվա ագրեսիվ գործողությունների վրա աչք փակելու քաղաքականությունը հակառակ էֆեկտ է ունենում  է ունենում, և Թուրքիան, ի դեմս Էրդողանի, ավելի ագրեսիվ է դառնում

«Այսօր այն, ինչ Թուրքիան փորձեց անել Սիրիայում, փորձեց մաքրել տարածքը իր համար ոչ համար բնակիչներից։ Սա անընդունելի է բոլորի համար, և ԱՄՆ-ի ղեկավարությունը հասկացավ, որ ժամանակն է Թուրքիային տեղը դնել»։

Իգիթյանն ասում է՝  երկար ժամանակ ասվում էր, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ԱՄՆ-ի կողմից կախված է քաղաքական վիճակից,  ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից.

«Դա և այդպես է, և այդպես չէ: Այդպես է, որովհետեւ եղել է իրոք նման իրավիճակ, և այդպես չէ, որովհետեւ այն երկրները, որոնք երկար ժամանակ Թուրքիային համարում էին դաշնակից երկիր,  տարածաշրջանում դրական դերակատարում ունեցող երկիր, այսօր հասկացել են, որ այդ քաղաքականությունը հակառակ էֆեկտ է ունենում»:

Ըստ Իգիթյանի՝ այս ամենից  հետևություն պետք է Թուրքիան անի, որովհետև նույն սենատի նիստի ժամանակ քննարկում էին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարց։

«ԱՄՆ-ի կողմից քայլը շատ կնպաստի, որ այլ երկրներն էլ միանան և նպաստեն, որ Թուրքիան մի օր ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։