Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունը ապահովող մարդկանց շահերի համար. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Այսօր մենք եթե խոսում ենք զինծառայության մասին, անպայման չպիտի անտեսենք նյութական ապհովության խնդիրը»,-«Զորամասերի և զիվորական հաստատությունների կարգավիճակի մասին»  և «Զիվորական ծառայության և զիծառայողի կագավիճակի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծերի քննարկամն ընթացքում նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով Պաշտպանության նախարարությանը շեշտը դնել զինծառայողների նյութական ապահովության վրա.

«Մենք ստեղ էս տաք դահլիճում մեր գործն ենք անում, բայց մարդիկ ընդեղ ցրտին սահման են պահում, իրենց նյութական ապահովության մասին պիտի մտածենք: Կարծում եմ , որ եթե ամենավերին մակարդակով հնչում է, որ բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը՝ բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունը ապահովող մարդկանց շահերը ապահովելու համար»,-եզրափակեց Պետրոսյանը: