Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ես կարող եմ ինքնահրկիզվել, բայց ամաչում եմ». Բագրատյանը պատմեց քաղաքացու խնդրի մասին (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովն քաղաքացիների ընդունելություն է ունեցել, և ինքն ուզում է մի քաղաքացու խնդիր բարձրաձայնել և կառավարությանը հորդորել զբաղվել այդ խնդրով:

Բագրատյանին դիմած քաղաքացին, պատգամավորի փոխանցմամբ՝ բնակվել է Գուլակյան 95 հասցեում, Մարտի 1-ի դեպքերի մասնակից, է, ընդվզող քաղաքացի է՝ Բաբայան Արթուր անուն ազգանունով :

Քաղաքացին իր ընտանիքի հետ ապրել է այդ հասցեում, նրանից խլել են տարածքը և փոխհատուցել  1000 քմ-ի դիմաց ընդամենը 5000 դոլար.

«Հիմա քաղաքացին, օգտվելով հնարավորությունիցփոքրիկ մի տնակ է կառուցել, ինքը, երկու անչափահաս աղջիկներն ու կինն ապրում են այնտեղ: Երկար ժամանակ դիմում է պատկան մարմիններին՝ խնդրելով այդ ինքնակամ կառույցի համար օրենքի համապատասխան վճարում անել, օրինականացնել,  ու այդ փոքրիկ անկյունը իր ընտանիքի համար ապահովել և չի ստացվում: Խնդրում եմ պատկան մարմիններին՝ Երևանի քաղաքապետարանին, ընդառաջել նման մարդկանց, ում  շնորհիվ է, որ այսօր այս իշխանությունը ձեւավորվել է»: 

Բագրատյանը փոխանցեց, թե ինչ է ասել Արթուրը. «Ինքն ասում է, որ ես կարող եմ ինքնահրկիզվել, բայց ամաչում եմ, որ իմ պետության անունը էդպես հնչի որեւէ ատյանում: Այսինքն՝  ունի հպարտություն, արժանապատվություն, զսպվածություն: Խնդրում եմ, քաղաքացուն օգնեք, որպեսզի իր փոքրիկ ինքնակամ կառույցն օրինականացվի»

Բագրատյանի խոսքերով՝ այսպիսի քայլերով մենք կամրապնդենք իշխանության ու մեր պետականության նկատմամբ մեր ժողովրդի հավատը: