«Բազմիցս գլուխս կախել եմ, որ մեր երկիրն այն ցուցակում է, որտեղ ցուցմունքը կորզվում Է խոշտանգումներով» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով այս նախագծին, ընդգծեց, որ տարիներ շարունակ ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է ՀՀ-ին և նշել, որ ցուցմունքները կորզում են խայտառակ խոշտանգումներով.
«Այս տեխնիկական հագեցվածության խնդիրը մենք դեռ շատ ավելի վաղ պիտի լուծեինք, որովհետեւ այսօր Մարդու իրավունքների հանձնաժողովը տասնյակ, հարյուրավոր նամակներ է ստանում, խնդրում են վերաբացել բոլոր այն գործերը, որոնք կայցվեն են խոշանգումների հետևանքով կորզված ցուցմունքների հիման վրա»:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ կարևոր է, որ մենք կարողանանք 20 և ավել տարիների արատավոր ավանդույթից՝ խոշտանգումների, ահաբեկումների, սպառնալիքների միջոցով ցուցմունք կորզել ու դա դնել դատավճռի հիմք, աստիճանաբար ձերբազատվել.
«Ես, որպես նաև ԵԽԽՎ պատգամավոր, որ բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ և անհարմար եմ զգացել, երբ Հայաստանը եղել է այն ցուցակում, որտեղ ցուցմունքները կորզում են խոշտանգումներով, կարծում եմ, այս օրենքը էական դրական քայլ կլինի այս արատավոր երեւույթը կանխելու ճանապարհին»,- ասաց նա։