Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Այս կարևոր քվեարկությամբ ԱՄՆ-ը միացավ Ցեղասպանություների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը». Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

«Երեկ տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ Սենատը ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի՝ ողջ մարդկության դեմ իրականցված հանցագործության իրենց հայրենիքում 1.5 միլիոն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից»:

Արարատ Միրզոյանը երեք խմբակցությունների անունից ողջունեց ԱՄՆ սենատի, ինչպես նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներին.

«Այս կարևոր քվեարկությամբ ԱՄՆ-ը միացավ Ցեղասպանություների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը։ Մենք՝ որպես Ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլևս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն»,-եզրափակեց Միրզոյանը: