Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Փաշինյանը ներողություն է խնդրում Նար-Դոսից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար:

Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»։

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստի ժամանակ, խոսելով ընտանեկան բռնությունից, վարչապետն օրինակ էր բերել Նար-Դոսի «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»՝ իբրեւ հեղինակ նշելով Հովհաննես Թումանյանին։

Նիստի ընթացքում, մի փոքր անց, վարչապետը ներողություն խնդրեց՝ Նար-Դոսի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար։