Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captfdfdure
A A
Սպորտ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի՝ «Շախմատի համաշխարհային օր» բանաձեւը

Հայաստանի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հենց նոր ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» վերտառությամբ բանաձևը` միաձայն, 52 երկրների համահեղինակությամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության աշխատակից Սոֆյա Սիմոնյանը:

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ գրել է.

«ՄԱԿ-ում միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից: Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է։ Կեցցե՛ն մեր դիվանագետները։