Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քիմ Քարդաշյան
A A
Հասարակություն

Քիմ Քարդաշյանն իր 153 000 000 հետևորդներին կոչ է արել զանգահարել սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցում իր 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Կիսվեք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին հենց հիմա և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում «ԱՅՈ» քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է Քարդաշյանն իր ինստագրամյան էջում՝ կից հրապարակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը պետք է այնուհետև ներկայացվեր Սենատի՝ Կոնգրեսի վերին պալատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, ամերիկացի սենատորներից մեկը Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո է սահմանել բանաձի քննարկման նկատմամբ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Սենատը րոպեներ առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձևը: