Բացել լրահոսը Փակել լրահոսը
1576075607041
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին

Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ հղեց Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ: 

Իր շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը մասնավորապես նշեց․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»: