Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport olimpiada 12.12.
A A
Սպորտ

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում

Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայանալիք ձմեռային 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

16-ամյա մարզիկը հանդես կգա արագավազքում և 10 կմ դասական ոճում։ Սպարտակ Ոսկանյանը մրցավայր կմեկնի մարզիչ Սերգեյ Միքայելյանի հետ։

Նշենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկ-մարզուհի ավելի քան 70 երկրներից:

Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկային օրը: Իսկ ահա խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը: