Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հայկասարում բնակչության թիվը գնալով նվազում է (տեսանյութ)

86-ամյա Արշալույս տատը Հայկասարում հարս է եկել: 16 տարեկանից է այս գյուղում ապրում: Նախկինում բնակչությունը շատ էր: Գյուղում գյուղական կյանքը եռում էր: Սակայն տարիների ընթացքում ամեն ինչ փոխվեց: Հիմա Հայկասարը Շիրակի տարածաշրջանի ամենափոքր գյուղերի շարքում է, կյանքն էլ այստեղ կարծես կանգ է առել: