Բացել լրահոսը Փակել լրահոսը
79987014_446224202995917_3964493176302993408_n
A A
Քաղաքականություն

«Հիմնավոր կասկած ունեմ, որ ԱԱԾ-ն է լսել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը»․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  այսօր հրավիրված քննարկմանը, անդրադառնալով օրենքի նախագծին, որով առաջարկվում է տեխնիկական հնարավորություններ տալ ոստիկանությանը գաղտնալսում իրականացնելու համար նշեց, հեռախոսային գաղտնալսման իրականացման օրինականության վերաբերյալ հսկողություն գոյություն չունի, սա համակարգային  խնդիր է․

 «Հիմնավոր կասկած ունեմ, որ ԱԱԾ-ն է լսել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը»։

Սաքունցի խոսքերով՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն մնացել են նույնը և  բարենպաստ հիմք չեն տալիս վստահելու և գաղտնալսման գործիք տրամադրելու մի կառույցի, որի գործողությունների նկատմամբ ունենք շատ մեծ վերապահում։

Սաքունցն առաջարկում է՝ մինչև դատաիրավական համակարգին առնչվող օրինագծեր առաջարկելը դրանք դնել հանրային քննարկման և հորդորում է հարցին մոտենալ ոչ թե տեխնիկան տեսանկյունից, այլ հեղափոխության տրամաբանության տեսանկյունից․

«Եկեք համակարգերը փոփոխենք, ԱԱԾ-ի համակարգը արմատական փոփոխման կարիք ունի։ ԱԱԾ-ն ունի այդ տեխնիկական հնարավորությունը, բայց բացարձակապես ոչ մի կոռուպցիոն սխեմա և հանցագործություն չի բացահայտել  ԱԱԾ-ի կառույցի շրջանակներում և հիմա նմանապես ոստիկանության շրջանակներում»։

Սաքունցը ընդգծում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է արմատապես փոխվեն, որպեսզի նրանց նկատմամբ հանրային վստահություն լինի։

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը ևս պետք է փոխվի,- պնդում է Սաքունցը, որովհետև կարծում է, որ օրենքը ռիսկային է մարդու իրավունքների խախտման տեսանկյունից․

«Դուք չեք կարող բերել մեկ փաստ թեկուզ , որ որևիցե օպերատիվ –հետախուզական միջոցառման արդյունքները ներկայացված լինեն այն անձին, որին որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված են եղել,  այնուհետև, այդ կարգավիճակը վերացրել են և ծանոթացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, որի հիման վրա մարդը կարող էր գնահատել՝ իր նկատմամբ իրականացրած գործողությունը իրավաչափ է եղե՞լ, խախտե՞լ են արդյոք իր իրավունքը»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ այս պահին ԱԱԾ-ն դարձել է ինքնուրույն մարմին և իշխանությունը կարիք ունի վերաքննող մի մարմնի, որին ինքը վստահում է։

Խառատյանը սա ընդունելի մոտեցում է համարում։

Բայց նա ևս համակարգային փոփոխությունների կարիք է տեսնում, և ընդգծում է, որ չի վստահում պետական մարմիններին՝ անցյալի ամբողջ փորձից ելնելով։

«Ես չեմ ուզում իմ պետական հարկերի հաշվին իմ վրա լրտես, վերահսկող ունենամ»։