Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-paJ56hGyzI
A A
Քաղաքականություն

Վարկերը վատ բան չեն, վատ է վարկեր վերցնելն ու լափելը, դրանք երկրից դուրս հանելը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Վարկերը լա՞վ բան են, պետքակա՞ն են, թե՞ ոչ։ Ազգային ժողովում 4 վարկային համաձայանգրերի վավերացման մասին հարցերի քննարկման ժամանակ առաջարկեց հասկանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Հիմնական խնդիրն այն է, թե այդ վարկերն ինչպես են օգտագործվում: Երկար տարիներ մենք, այո՛, պարտքեր ենք կուտակել, բայց այդ պարտքերը, վարկերը, ըստ էության, արդյունավետ են կիրառվել, որովհետև որոշ մարդիկ թալանել են, կերել են դրանք, և այդ գումարներն ի վերջո երկրից դուրս են գնացել և նոր տնտեսական արդյունք չեն առաջացրել։ Հիմա, երբ որ վարկերն օգտագործում ենք նպատակային, ապա այն կոնկրետ արդյունք է բերում»,- ասաց պատգամավորը:

Ըստ իշխող խմբակցության պատգամավորի՝ «վարկերը վատ բան չեն, վատ բան են վարկերը վերցնելն և անարդյունավետ ծախսելը, թալանելը, ուտելը, լափելը, դրանք երկրից դուրս հանելը, որը մենք չենք անում, ընդհակառակը՝ գործողություններ ենք ձեռնարկելու այդ գումարները հետ բերելու համար»։