Բացել լրահոսը Փակել լրահոսը
արդարադատություն
A A
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պետք է ամրապնդեն արդարադատության համակարգի բարեփոխումները. ԵԽԽՎ զեկույց. Առավոտ

Հայաստանի իշխանությունները պետք է ամրապնդեն արդարադատության համակարգի բարեփոխումները`աչքի առաջ ունենալով դրա անկախությունը և արդյունավետության ամրապնդումը, միաժամանակ զերծ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշման գործադրում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքներին, ինչպես նաև պետք է շարունակեն ամրապնդել կանանց, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց և այլ փոքրամասնությունների իրավունքները:

Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի կոմիտեի ընդունած զեկույցում, որում ամփոփված է կոմիտեի 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսների գործունեությունը և մոնիթորինգի ենթարկված երկրների, այդ թվում Հայաստանի առաջընթացի գնահատականը:

Զեկուցողները Երևան էին այցելել 2019թ. մարտի 12-ին՝ ծանոթանալու ներկայում դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և քննարկելու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպիսիք են խտրականությունն ու ընտանեկան բռնությունը:

Զեկույցում նշվում է, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԵԽԽՎ Բյուրոյի Հատուկ հանձնաժողովը երկիր էր այցելել 2018-ի դեկտեմբերի 7-10-ը՝ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում:

Ըստ  Հատուկ հանձնաժողովի՝ ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների պատշաճ ուշադրությամբ: Թեկնածուները կարողացել են քարոզարշավ իրականացնել ազատորեն, իսկ քարոզարշավի ընթացքում լիովին հարգվել են հավաքների, խոսքի և տեղաշարժի հիմնական ազատությունները:

Այս դեպքում բացակայում էին այն հարցերից շատերը, որոնք ստվերել էին նախորդ ընտրությունները, օրինակ՝ ձայների գնում, ճնշում ընտրողների վրա, ընտրախախտումներ: Սա լուրջ փոփոխություն է 2017թ. ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք նշանավորվել էին քվեների գնմամբ և վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներով: Հատուկ հանձնաժողովը նաև գովաբանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափանցիկ և պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման հանգիստ և խաղաղ բնույթը:

Նաև ասվել է, որ քարոզչության ֆինանսավորման շրջանակը բնութագրվում է հաշվետվողականության և թափանցիկության պակասով, որը պետք է բարելավվի:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ․