Բացել լրահոսը Փակել լրահոսը
1576061389,2345
A A
Պաշտոնական

Ոստիկանները բացահայտել են 16-ամյա պատանու դանակահարության դեպքը (տեսանյութ)

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։

Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել թիվ 114 դպրոցում։

11-րդ դասարանցիների միջև անհիմն ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։ Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։