Բացել լրահոսը Փակել լրահոսը
domestic violence
A A
Քաղաքականություն

Ընտանեկան բռնության ընկալումը և զոհերին ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում․ ԻՔՄ

Ընտանեկան բռնությունը ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական գործոնների կիրառմամբ իշխանության հաստատումն է ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ նկատմամբ: 

Դրա պատճառների ու հանգամանքների մասին բազմաթիվ միֆեր կան, որոնք հերքվում են տարատեսակ վիճակագրական ու հետազոտական փաստերով: Եվ այսպես՝

  • Բռնությունն արդարացում չունի. զոհի պահվածքը չի կարող հանդիսանալ բռնության դրդապատճառ:
  • Սթրեսը, գործազրկությունը, ալկոհոլի ու թմրանյութերի օգտագործումը չեն կարող արդարացնել բռնությունը:
  • Բռնության կարող է ենթարկվել ցանկացածը՝ անկախ սեռից, կրոնից, ազգությունից, սոցիալական դիրքից, ֆինանսական կայունությունից:
  • Ընտանեկան բռնության մասին ամոթ չէ խոսել. դրա ողջ պատասխանատվությունը կրում է բռնարարը:

Ընտանեկան բռնության տեսակներն են՝

Ֆիզիկականը, որը ներառում է ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը:

Սեռական բռնությունը հարկադրական սեռական կապն է, զոհի անզորությունից օգտվելով՝ սեռական բնույթի գործողություններ կատարելը:

Հոգեբանական բռնությունը ենթադրում է դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք, վախ, սպառնալիք, վիրավորանք, նվաստացում կամ այլ գործողություն, որը վիրավորում է մարդու պատիվն ու արժանապատվությունը:

Տնտեսական բռնություն` անձին հարկադրաբար սննդից, հագուստից, կացարանից, դեղորայքից զրկումը, գույքի տնօրինման կամ օգտագործման, ինչպես նաև անձի կրթություն ստանալու կամ աշխատելու իրավունքների սահմանափակումը:

Օրենքը բռնության տեսակ է համարում նաև անտեսումը, երբ ծնողը չի բավարարում   երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները: Բռնություն է նաև, երբ աշխատունակ զավակը դիտավորությամբ չի ապահովում իր կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները ՝սնունդ, հագուստ, կացարան, բուժօգնություն:

Քրեական պատասխանատվությունը նախատեսված է միայն ֆիզիկական և սեռական բռնությունների դեպքում:

Շատ կարևոր է ընտանեկան բռնության զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն: Այս հարցում որոշիչ դեր ունի պետությունը:

Օրենքը հստակ սահմանում է իրավապահ մարմինների միջամտության հերթականությունն ընտանեկան բռնության դեպքերին:

  • Ըստ այդմ՝ տուժողի պաշտպանությունը սկսում է բռնարարին նախազգուշացնելուց այն դեպքում, երբ ոստիկանության ծառայողն առաջին անգամ է տեղեկացել դեպքի մասին և չի գտել անհետաձգելի միջամտության հիմքեր:
  • Բռնության կրկնման և հիմնավոր վտանգի դեպքում ոստիկանը կարող է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում, օրինակ՝ հարկադրել բռնարարին որոշակի ժամկետով հեռանալ ընտանիքից ու որևէ միջոցով կապ չհաստատել տուժողի, ըստ անհրաժեշտության նաև՝ երեխաների հետ:
  • Մեկ այլ դեպքում հնարավոր է դատարանի կողմից կայացվի պաշտպանական որոշում, ինչի հիմքով բռնարարը տուժողից կպարտավորվի հեռու մնալ նվազագույնը 6 ամիս ժամկետով:

2018 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել:

Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրվող աջակցության այլ տեսակներին,

ապա Երևանում և Հայաստանի 5 մարզկենտրոններում գործում է «թեժ գիծ», որի նպատակն է բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաներին տրամադրել անվճար անհատական խորհրդատվություն, փաստաբանական ներկայացուցչություն դատարանում, ինչպես նաև ուղղորդում ժամանակավոր ապաստարան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցման կենտրոններ, որտեղ շահառուները իրավաբանական և հոգեբանական աջակցություն կստանան:

Բացի այդ, կտրվի ֆինանսական աջակցություն 100-ից 150 հազար դրամի չափով:  Գումարը պետք է ծախսվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, բռնության արդյունքում առաջացած առողջական խնդիրները վերականգնելու և այլ նպատակներով:

Վիճակագրությունը փաստում է, որ ընտանեկան բռնություններից մեծամասամբ տուժում են կանայք. 2019-ի տասը ամիսների ընթացքում գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ ընտանեկան բռնության 305 դեպք:

Այսօր գործում են մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հոգեբանական, իրավաբանական  աջակցություն են ցույց տալիս բռնության ենթարկված կանանց: Այդ կազմակերպություններից միայն երկուսն ունեն ապաստարան, որտեղ տուժածը կարող է ժամանակավոր բնակություն հաստատել: Դրանք են «Կանանց աջակցման կենտրոնն» ու «Կանանց իրավունքների կենտրոնը», որոնց թեժ գծի հեռախոսահամարները գործում են 24/7 գրաֆիկով։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Ընտանեկան բռնության ընկալումը և զոհերին ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում