Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess armenia
A A
Սպորտ

Հայտնի են շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ առաջնության մասնակիցները

Հայաստանի տղամարդկանց 80-րդ առաջնությանը կմասնակցեն 12 շախմատիստ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

2020թ չեմպիոնի կոչման համար կպայքարեն գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը։ Առաջնությունն ավանդույթի համաձայն տեղի կունենա հունվար ամսին։

Հիշեցնենք, որ 2019թ Հայաստանի առաջնության հաղթող է դարձել Արման Փաշիկյանը։