Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նախորդ ԱԺ-ում տիրող մթնոլորտը խայտառակություն էր, այսօր նման բան չկա․Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն այն համոզմունքն ունի, որ շատ է խոսվում սիրո և հանդուրժողականության մասին, սակայն առօրյա կյանքում դրանք այնքան էլ չեն դրսևորվում։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով՝ հարցին, թե գո՞հ են մեկ տարվա խորհրդարանի աշխատանքներից։

«Կարծում եմ, որ նոր Հայաստանի պայմաններում բոլորս պետք է շահագրգռված լինենք, որպեսզի խորհրդարանն աշխատի շատ ավելի արդյունավետ, քան այս մեկ տարվա ընթացքում է աշխատել։ Մենք շատ ենք խոսում սիրո և հանդուրժողականության, հեղափոխության մասին, սակայն առօրյա գործընթացներում դրանք այնքան էլ չեն դրսևորվում։ Հուսով եմ, որ այն, ինչ չենք կարողացել անել այս մեկ տարվա ընթացքում, մյուս տարիներին կարողանալու ենք այդ բացթողումը լրացնել։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա ԲՀԿ-ի կողմից ներկայացվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են եղել այս կամ այն խնդրի կարգավորմանը, դրանց մի մասը ընդունվել է, մեծամասնությունը չի ընդունվել։ Հուսով եմ, որ առաջիկայում այս մասով հնարավոր կլինի ունենալ դրական տեղաշարժ»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Իվետա Տոնոյանի այս տպավորությունը պայմանավորում է նրանով, որ իշխանությունների ուղիղ խոսելը միգուցե այդքան էլ սովորական չէ երկար տարիներ աշխատած խորհրդարանականների համար։

«Ուզում եմ մի բան ֆիքսել, որ ՀՀ-ում իշխող ուժը պատասխանատու է և իր առաջին գործընկերոջն է համարում ժողովրդին։ Իր կոալիցիայի միակ անդամը եղել է ու կա Հայաստանի ժողովուրդը։ Մեծ հաշվով որևէ լարվածություն չկա։ Ես եղել եմ նաև 6-րդ գումարման ԱԺ-ում և կարող եմ ասել, որ այն մթնոլորտը, որը տիրում էր այնտեղ, ուղղակի խայտառակություն էր, նաև ագրեսիայի առումով։ Այսօր նման բան չկա, գործնական վիճակ է»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։