Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ:

Հսկողություն արդյունքում՝ վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», «Samsung» և այլ տեսակի: Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը  տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին