Բացել լրահոսը Փակել լրահոսը
dzerbakalutyun-vrastan-hay-uran-634x445
A A
Պաշտոնական

ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձինք ձերբակալվել են

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հաղորդման հիման վրա խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է նաև միջադեպի մյուս մասնակից 23-ամյա երիտասարդը, որը Գյումրու բնակիչ է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր "ֆեյսբուքյան" էջում հրապարակում էր կատարել, ըստ որի' Գյումրիում երկու հոգի խփել էին ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։

"Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել , ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման էր ենթարկվել ու ձերբակալվել երեկ' դեկտեմբերի 9-ին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։