Բացել լրահոսը Փակել լրահոսը
ateshg
A A
Քաղաքականություն

Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը սկսվել է (տեսանյութ)

 Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ի թղթակիցը Ստամբուլից։

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան Պոլսի հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից պատրիարքարանում հավաքվել են համայնքի կողմից ընտրված բոլոր աշխարհիկ 103 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։

Նշենք, որ  դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրության ժամանակ  առավել շատ ձայներ ստացել էին Սահակ եպիսկոպոս Մաշայանի կողմնակիցները։ Ուստի սպասվում է, որ հավանաբար պատրիարք կընտրվի հենց Մաշալյանը։

Նշենք, որ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ՝ 1-ին փուլում դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել է 17  հոգևոր պատվիրակ: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ են, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

.....................

Այս պահին Պոլսում ընթանում է հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը, որը սկսվել է առավոտյան ժամը 9:30-ին:

Պատրիարքարանի Մայր եկեղեցում հավաքվել են աշխարհիկ (103) և հոգևոր (17) պատվիրակները:

.................................

Ժողովի մեկնարկին մասնակցել են նաև պատրիարքի 2 թեկնածուները՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Տերունական աղոթքից հետո պատրիարքի թեկնածուները հեռացան Մայր եկեղեցուց, որտեղ պատվիրակները ընտրելու են նոր պատրիարքին: Եկեղեցում են միայն պատվիրակները և ընտրությունը համակարգող Նախաձեռնարկ մարմինը:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութ ընտրության վայրից: