Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga cempion
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Գործող գավաթակիր «Լիվերպուլի» և ևս 9 ակումբների վերջին շանսը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոների լիգայում այսօր տեղի կունենան խմբային փուլի 6-րդ տուրի 8 հանդիպումներ: Ուշագրավն այն է, որ բոլոր խաղերն էլ մարզական առումով կարևոր նշանակություն ունեն:

Գործող գավաթակիր «Լիվերպուլը» կհյուրընկալվի Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգին»: Փլեյ-օֆֆ մտնելու համար անգլիացիներին նվազագույնը պետք է վաստակել մեկ միավոր, իսկ ավստրիացիներին անպայման հաղթանակ տոնել: Նույն՝ E խմբում, իտալական «Նապոլին» կընդունի բելգիական «Գենկին»: Պայքարը շարունակելու համար դաշտի տերերին հարկավոր է հաղթել կամ հույս դնել «Ռեդ Բուլի» սայթաքման վրա:

F խմբում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում կհանդիպի առաջատար «Բարսելոնայի» հետ, որն արդեն մտել է փլեյ-օֆֆ: Իտալական ակումբին պետք է անպայման հաղթանակ տանել, հակառակ դեպքում նրան կարող է շրջանցել Դորտմունդի «Բորուսիան», որը ընդունելու է Պրահայի «Սպարտային» և հավանաբար խնդիրներ չի ունենա մրցակցի հետ:

G խմբում «ՌԲ Լայպցիգն» արդեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում, իսկ երկրորդ ուղեգրի համար կպայքարեն երեք թիմեր՝ «Զենիթը», «Լիոնը» և «Բենֆիկան»: Մրցաշարային աղյուսակում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ռուսական ակումբը կարող է դուրս մնալ պայքարից նույնիսկ Պորտուգալիայի չեմպիոնին հաղթելու դեպքում: Իսկ ահա վերջինիս պետք է միմիայն հաղթանակ, ընդ որում ամենաքիչը 2:0 հաշվով:

H խմբում երկու ուղեգրերի համար կպայքարեն երեք թիմեր: Առաջին տեղում գտնվող «Այաքսին» հարկավոր է սեփական դաշտում նվազագույնը չպարտվել «Վալենսիային»: Իսպանական ակումբին պետք է կամ անպայման հաղթել, կամ հույս դնել Լոնդոնի «Չելսիի» սայթաքման վրա, որը սեփական դաշտում հանդիպելու է խմբի ընդգծված հետնապահ «Լիլի» հետ: