Բացել լրահոսը Փակել լրահոսը
78694667_1011391202526800_283064681545859072_n
A A
Հասարակություն

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ՔՀԿ-ներում վերջին 2 տարում․ քննարկում (տեսանյութ)

«Քրեական մշակությի դեմ պայքարի մոտեցումը պետք է լինի համալիր, այսինքն՝ սա նշանակում է, որ օրենսդրական փոփոխությունները պետք է զուգորդվեն նաև պրակտիկ քայերի ձեռնարկմամբ»,-այսօր «ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի հիմնական ձեռքբերումներն ու առկա խնդիրները 2018-2019թթ-ին» թեմայով քննարկման ընթացքում կարծիք հայտնեց  ՀՀ ԱՆ ՔՀԿ-ներում հասարական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատանքը պետք է վերանայվի, նրանց համար որոշակի սոցիալական երաշխիքներ պետք է ստեղծվեն, որպեսզի չներգրավվեն քրեական ենթամշակույթ ենթադրող համակարգերում։

Բանախոսն ընդգծում է նաև, որ կոռուպցիոն ռիսկերից ձերբազատման կամք ևս նկատվում է, բայց պրակտիկայում դեռ արձանագրվում են որոշակի դեպքեր։

Նրա դիտարկմաբ՝ 2018 և 2019 թվականների համար խնդրահարույց է մնում բուժսպասարկման ոլորտը, թեև 2019-ին որոշակի դրական փոփոխություններ արձանագրվել են։

2019-ի հունիսից գործում է ԱՆ «Քրեակատարողական օրակարգի բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը միտված է ավելի արդյունավետ դարձնելու բժշկական օգնության որակը։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք հասցրել են քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը համալրել մի շարք առաջատար մասնագետներով․

«Կատարվել են նաև հաստիքների օպտիմալացում և խմբագրում, և այսօր բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է շուրջօրյա բժշկական ծառայություններ»։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ նշեց, որ նախարարությունը մատնանշված խնդիրները քննարկաման առարկա է դարձնել։

Փոխնախարարը նշեց, որ ներկայումս քրեակատարողական ոլորում համակարգային կոռուպցիայի մասին խոսել չի կարելի, առանձին դեպքերը բացառված չեն, բայց նախկինում գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգը այլևս չի գործում։

Նախարությունը պլանավորում է նաև քրեակատարողական ոլորտի աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարձրացում,-նշում է Սրբուհի Գալյանն ու հավելում, որ նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում, աշխատանքի առավել արժանապատիվ պայմանների ապահովում։ Փոխնախարարի հավաստմաբ՝  խոսք է գնում մոտ 30 տոկոս բարձրացման մասին․

«Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում ենք մի ծրագիր, որով նախատեսվում է, որ մասնավոր բժշկական հաստատություններում  առանձին ստորաբաժանումներ են առանձնացվելու, որտեղ բժշկական սպասակում կիրականցվի հենց քրեակատորղական հիմնարկներում պատիժ կրող կալանավորների համար»։

Վերջին մեկ տարում որոշ ՔՀԿ-ներում բարելավել է նաև պատժի կրման պայմանները,- վստահեցնում է փոխնախարարը։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը անդրադառնալով ՔՀԿ-ներում մահվան և ինքնասպանության դեպքերին նշեց, որ այդ հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրում, սակայն այս խնդրի առկայությունը պայմանավորված է անվտանգության համակարգում կադրերի սակավությամբ, խնդիրներ կան նաև սոցիալ-հոգեբանական ոլորտում՝ կապված կրկին հոգեբանների թվի սակավությամբ։

Դիտորդական խմբի անդամ Արա Ղարագյոզյանն ընդգծում է, որ դիտորդական խումբը ևս արձանագրել է նմանատիպ խնդիրներ, օրինակ՝ հոգեբանական ծառայությունը չի գործում արդյունավետ․

«2018 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 18 մահվան դեպք և նույն պատկերն է ստացվում 2019 թվականին։ Մահվան դեպքեր արձագրվել են առողջական խնդիրների պատճառով, երբ դատապարտյալները մահացել են նույնիսկ քաղաքացիական հիվանդանոցներում»։

18 դեպքից 3-ը ինքնասպանության դեպքեր են,-տեղեկացնում է դիտորդական խմբի անդամը․

«Խումբը արձանագրել է, որ հիմնականում ինքնասպանության դեպքերը ինքնամեկուսացված անձանց կողմից են կատարվում։ Արձանագրվել է նաև ինքնավնասման 612 դեպք»։

Ղարագյոզյանն ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության որևէ դեպք այս տարիների ընթացքում չի բացահայտվել և ընդհանուր առմաբ՝ խումբը արձանագրում է, որ մահվան դեպքերով իրականացվող  քրեական գործերի քննությունը արդյունավետ չի իրականացվում։

Դիտորդական խմբի անդամը տեղեկացնում է նաև, որ 2018 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է հացադուլ հայտարարելու 430 դեպք, այս դեպքերը կապված են քրեական գործերի հետ և նույն պատկերն է շարունակվել նաև 2019-ին։

ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանն էլ նշեց, որ իրենց կողմից մշակված նոր ռազմավարությամբ թիրախավորված են ինքնասպանության և մահվան դեպքերը․ «Ունենալու ենք համալիր ծրագիր, որն ուղղված կլինի ինքնասպանությունների, մահվան դեպքերի, ինքնավնասումների դեպքերի բացահայտմանը և համալիր միջոցառումների իրականացմանը, հետագայում նաև կանխարգելմանը»։

Նախարարությունը նախատեսում է նաև վերանայել սոցիալ-հոգեբանական խնդիրներով զբաղվող ստորաբաժանումների գործունեությունը, այսինքն՝ վերանայվելու է գործիքակազմը, պրակտիկ գործունեությունը։

«Ինքնասպանության կամ ինքնավնասման հակում ունեցող մարդկանց մոտ չեն լինելու այնպիսի պարագաներ, որոնց օգնությամբ նրանք կարող են այդ գործողությունները կատարել»։

Դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, ներկայացնելով ՔՀԿ-ներում անչափահասների և կանանց պահման պայմանների խնդիրները ընդգծեց, որ «Աբովյան» ՔՀԿ-ում  շատ վատ է  մեկուսարանի վիճակը, որտեղ զգացվում է հիմնանորոգման կարիք։

Որոշ չափով առաջընթաց է արձանագրվել անչափահասների կրթության հարցում,-տեղեկացնում է Հովհաննիսյանը։

«Քրեակատարողական հիմնարկներում կապը հարազատների հետ մնում է առաջնային խնդիր, որովհետև կանայք խուսափում են երեխաներին հայտնել՝ որտեղ են գտնվում և այստեղ կապը կտրվում է տարիներ շարունակ»,-նշում է Հովհաննիսյանն ու հավելում, որ առաջընթաց կա այն առումով, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կա տեսազանգի հնարավորություն։