Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմայի» սեփականատերը ցանկանում է վաճառել ակումբը

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեյմս Պալոտան ակտիվ բանակցությունն է վարում ամերիկացի գործարար Դեն Ֆրիդկինի հետ, որը ցանկություն է հայտնել գնել ակումբը: Ըստ նախնական տվյալների ակումբի սեփականատերը պահանջում է 1 մլրդ եվրո գումար:

61-ամյա Ջեյմս Պալոտան, որը ԱՄՆ-ի քաղաքացի է, հռոմեական ակումբի սեփականատեր է դարձել 2011 թվականին, երբ 70,3 մլն եվրոյով գնել է բաժնետոմսերի 67 տոկոսը: Հետագայում նա ձեռք է բերել մնացած բաժնետոմսերը և 2014 թվականին դարձել է ակումբի միակ սեփականատերը:

Դեն Ֆրիդկինը Friedkin Group կոնսորցիումի հիմնադիրն է: Այն զբաղվում է ԱՄՆ-ում Toyota ավտոմեքենաների վաճառքով: Նրա ֆինանսական հնարավությունը կազմում է մոտ 4,2 մլրդ եվրո:

  Հիշեցնենք, որ «Ռոմայում» ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: