Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՍԴ անդամները Ռիգայում բողոքել են Հայաստանի իշխանություններից. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

 Խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը լայն քննարկումների տեղիք է տվել։ «Սահմանադրական դատարանը քառ այլ քայլ մեկուսացրել է իրեն սահմանադրության գերակայության, սահմանադրական անվտանգության և սահմանադրականության պաշտպանի գործառույթներից»,- այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ըստ պատգամավորի՝ ընտրական վեճերի առնչությամբ, քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի զանգվածային ոտնահարումների նկատմամբ Սահմանադրական դատարանը վերջին 20 տարիների ընթացքում դրսևորել է բացարձակ հանդուրժողականություն։

«Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ։ ՍԴ-գործող անդամների մեծամասնության մասնակցությամբ է կայացվել և հետագայում վերահաստատվել ընտրացուցակների հրապարակումն արգելող Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որն այն ժամանակվա և դրան հաջորդած իշխանություններին հնարավորություն է տվել բոլոր ընտրություններում և հանրաքվեներում իշխանության թեկնածուի կամ ուժի օգտին հավելագրել մոտ կես մլն ձայն»,- նշեց Արման Բաբաջանյանը։

Ելույթի վերջում, Արման Բաբաջանյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին ՍԴ անդամները եղել են Ռիգայում և բողոքել են Հայաստանի իշխանություններից, իրենց վրա գործադրվող ճնշումների մասին են պատմել։

Մանրամասները՝ տեսանյութում։