Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երեւանում վթարի հետեւանքով մեքենան շրջվել է․ լուսանկարներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 21:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ «Արարատ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են «BMW X6» (վարորդ՝ Յուրա Ս., ծնված 2000 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Վահե Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «BMW X6» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից (բուժօգնության և հոսպիտալացման կարիք չի եղել):

Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան: