Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport alashkert 9.12.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» խզել է 7 ֆուտբոլիստների պայմանագրերը

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ:

Թիմից հեռացել են Արթուր Եդիգարյանը, Գեղամ Ղադիմյանը, Դավիթ Ղանդիլյանը, Միհրան Մանասյանը, Ղուկաս Պողոսյանը, Մլադեն Զելկովիչը և Սարգիս Շահինյանը:

Երկկողմանի համաձայնությամբ խզվել են նաև աշխատանքային պայմանագրերը բժիշկ Վաղարշակ Հովհաննիսյանի և մերսող Սամվել Հովհաննիսյանի հետ: