Բացել լրահոսը Փակել լրահոսը
78716956_605711540233068_8370409398933127168_n
A A
Հասարակություն

Ցանկալի դատավորներ չունենք․ դատախազը՝ դատավորի ինքնաբացարկի մասին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Գևորգ Բաղդասարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ եղել է համապատասխան հրապարակում, որ Մխիթար Պապոյանը մասնակցել է Ռ Քոչարյանին ազատ արձակման մասին որոշումը կազմելուն, և այդ գործի հետ կապված վարույթ կա հարուցված։

« Մեր ինքաբացարկի հիմքում դրված է եղել դատավորի անկողմնակալության գնահատման օբյեկտիվ մոտեցումը, խոսքը այն մասին է, որ վարույթը շարունակվելու պայմաններում կարող է դատավորի կղմից կայացված որոշումը չընկալվել որպես անկողմնակալ, որպես օբյեկտիվ»:

Դիտարկմանը, թե արդյոք իրենք անվստահությո՞ւն ունեն մյուս դատավորների նկատմամբ, Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ երբ մակագրվի դատավորին, իրենք կգնահատեն հնարավոր համարում են արդյոք այդ դատավորի կողմից գործի քննությունը, թե՝ ոչ:

Իսկ ինչ վերաբերում է միտումնավոր ինքնաբարկ հայտնելուն մյուս դատավորներին՝ դատախազը նշեց. «Մենք այդպիսի վարքագիծ չունենք և այդպիսի բաներով չենք զբաղվում, որևէ դատավորի վարույթից հեռացնելու սկզբունքային մոտեցում չունենք: Ցանկալի դատավորներ չունենք, յուրաքանչյուր դատավորին գործը մակագրվելու դեպքում մենք քննարկում ենք, արդյոք հնարավոր համարում ենք այդ դատավորի կողմից տվյալ գործի քննությունը, թե ոչ»:

Հարցին, թե Ռ. Քոչարյանի պաշտպանները նշում են, թե մեղադրանքը կարող են ամբողջությամբ ջախջախել, քանի որ, իրենց խոսքով, «մեղադրանքը ջուր է», և հիմքեր չկան: Դատախազը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, կլինի դատական քննություն, կտեսնենք՝ ինչն է ջուր»: