Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծխողները պետք է դառնան վտարանդի․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

«Առաջին անգամ, երբ ես օդանավակայանում հայտնվեցի այն վայրում, որտեղ թույլատրված էր ծխողների համար, ես ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը, ով վտարանդի է»,- «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Պատգամավորը առաջարկվող նախագիծը համարեց օգտակար և կարևոր՝ ընդգծելով, որ այդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն վտարանդի․

 «Մեր որևէ գործընկեր այստեղից չասաց, որ կուզենար՝ իր երեխան ծխի»։

Հրաչյա Հակոբյանն ընգծեց նաև․

«Նախևառաջ ծխողները պետք է դառնան վտարանդի, այնպես որ ողջունում եմ այս նախագիծը, և կարծում եմ՝ միաձայն կընդունվի»։