Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport rusastan 9.12.
A A
Սպորտ

ՎԱԴԱ-ն 4 տարով արգելել է ռուս մարզիկներին հանդես գալ երկրի դրոշի ներքո

Համաշխարհային հակադոպինգային գործակալության՝ ՎԱԴԱ-ի գործադիր կոմիտեն այսօր կայացած նիստում միաձայն որոշում է կայացրել արգելել Ռուսաստանի մարզիկներին առաջիկա չորս տարում խոշոր մրցաշարերում հանդես գալ երկրի դրոշի ներքո։

Նման խիստ պատժամիջոցի պատճառ է հանդիսացել այն, որ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը թույլ է տվել մեծ թվով խարդախությունները։ Մասնավորապես՝ 2012-15թթ այդ կազմակերպությունը փոխել է այն ռուս մարզիկների դոպինգ ստուգումները, որոնք դրական արդյունք են տվել։

Բացի այդ, Ռուսաստանը զրկվել է առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։ Միաժամանակ արգելվել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական անձանց այցելել 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղեր։

Ռուսաստանն առաջիկա 21 օրվա ընթացքում կարող է բողոքարկել ՎԱԴԱ-ի ընդունած որոշումը Լոզանի սպորտային վերաքննիչ դատարանում։