Բացել լրահոսը Փակել լրահոսը
49.thumb
A A
Քաղաքականություն

Չեմ կարող ասել՝ ապրիլից հետո գազի գինը կթանկանա՞, թե՞ ոչ․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև ապրիլ գազի գինը Հայաստանի համար չի բարձրանալու՝ մնալու է անփոփոխ։ Այս մասին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ի՞նչ է սպասվում ապրիլից հետո, փոխվարչապետը դժվարացավ պատասխանել։

«Ավելին չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլից հետո, որովհետև բանակցությունները դեռ չեն ավարտվել և դեռ չենք ամփոփվել պայմանավորվածությունները»,- նշեց փոխվարչապետը։