Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133945
A A
Քաղաքականություն

Ասում են՝ ինչ զավեշտ է, որ Սերժ Սարգսյանին 400 մլն դրամի համար է մեղադրանք առաջադրվել․ վարչապետ (տեսանյութ)

«Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և այն քննադատություններին, թե ինչո՞ւ է փոքր գումարի համար մեղադրանք առաջադրվել Սերժ Սարգսյանին։

«Ինձ զարմացրին որոշ արձագանքներ, ասում են՝ ինչ զավեշտ է, որ Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի համար մեղադրանք է առաջադրվել։ Ես հասկանում եմ Հայաստանում կան մարդիկ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ-հեռուստադիտողների հայտերով, երբ որ ասվում է՝ Կառավարության կողմից հայտ է ներկայացվում՝ խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի դեմ 400 միլիոն դրամի սահմանում և այդ տրամամաբանությամբ բխում է հարցը, թե ինչո՞ւ ես պատվիրել 400 մլն-անոց և ոչ թե 4 մլրդ դոլարանոց գործ։ Իմ կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը և կոռուպցիոն մտածողությունը մեկը մյուսի շարունակությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։