Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը հանդես կգա աշխարհի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մեր մարզիկները 2 ծրագրերի արդյունքում վաստակել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալու աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր:

Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո սահադաշտ էր վերադարձել այս տարվա նոյեմբերին և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը: