Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ո՞վ կլինի Պոլսի 85-րդ պատրիարքը. նախնական արդյունքներ

Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքը ընտրել է պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։

Այս պահին Ստամբուլի հայկական եկեղեցիներում, որոնք ծառայում են որպես ընտրատեղամասեր, կատարվում է ձայների հաշվարկ, հրապարակվում են հաշվարկների նախնակների արդյունքները։

Ըստ հրապարակված տվյալների,  ընտրվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին աջակցող 12 պատվիրակ, իսկ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող 47 պատվիրակ։ 

Սահակ Մաշալյանը քիչ առաջ  ելույթ է ունեցել Գեդիկփաշայի հայկական եկեղեցում և շնորհակալություն հայտնել համայնքին։