Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին և գրավեց 4-րդ տեղը

Լոնդոնում ավարտվեց շախմատի Grand Chess Tour-ի վերջին փուլը:

3-րդ տեղի համար մրցախաղում Լևոն Արոնյանը 11:17 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Այսօր կայացած արագ շախմատում կողմերը տարան մեկական հաղթանակ, իսկ կայծակնային շախմատում երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ մյուս երկուսում շախմատիստները մեկական պարտություն կրեցին: 

Եզրափակիչ մրցախաղում չինացի Դին Լիժենը 16:12 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և արժանացավ գլխավոր մրցանակին: Նա կստանա 150 հազար դոլար պարգևավճար: Հաջորդ տեղերը կպարգևատրվեն համապատասխանաբար 100, 60 և 40 հազար դոլարով: