Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը երկրորդ պարտիայում ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ (տեսանյութ)

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն Լոնդոնում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարի 3-րդ տեղի համար մրցամարտում այսօր անցկացրեց դասական երկրորդ պարտիան Մագնուս Կառլսենի հետ։

 

Սպիտակներով հանդես եկող մեր գրոսմայստերը հանդիպման ընթացքում չնայած նյութական՝ զինվորի առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն վերածել հաղթանակի: Արդյունքում, 81-րդ քայլից հետո նա ստիպված հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ:

Դասական երկու հանդիպումներից հետո Մագնուս Կառլսենը առջևում է հաշվի մեջ՝ 9:3 (այստեղ հաղթանակի համար շնորհում են 6, իսկ ոչ-ոքիի համար՝ 3 միավոր): Վաղը կողմերը կմրցեն արագ և կայծակնային շախմատում: Ընդհանուր հավասարության դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ պարտիաներում կամ արմագեդոնում:

Մրցաշարի եզրափակիչ մրցամարտում չինացի Դին Լիժենն այսօր հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և առաջ անցավ հաշվի մեջ՝ 9:3։