Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Հայաստանի շախմատիստ Զավեն Անդրիասյանը Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն է: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Տալինում կայացած առաջնությունում 22 հնարավորից վաստակելով 17 միավոր, մեր գրոսմայստերը ռուսաստանցիներ Իգոր Լիսիի և Անդրեյ Եսիպենկոյի հետ բաժանել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Մեր մյուս մասնակից Գաբրիել Սարգսյանն առաջնությունն ավարտեց 18-րդ հորիզոնականում՝ վաստակելով 15 միավոր: Հիշեցնենք, որ նա երեկ նվաճել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: