Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ (տեսանյութ)

Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 

Ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները նախարարին զեկուցել են հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում բուժում ստացող ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի, լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի և փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և ապաքինման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի ծնողներին: Դավիթ Տոնոյանը  հավաստել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները սպայի ապաքինման և շարք վերադարձնելու համար: 

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, ծանոթացել անցկացվող լայնամասշտաբ շինարարական և վերանորոգման աշխատանքներին: