Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Քաղաքականություն

«Քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ» (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են վերջինիս ելույթներից հատվածներ։ Առաջինը 1997 թվականի ելույթից է, երբ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ էր, մյուսը հատված է նախագահ Սարգսյանի 2018 թվականի խոսքերից։

«Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի և տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ, փոքրագույն աշխատավարձեր ստացող, փայտե տնակներում ապրող մարդիկ, ձմեռները, երբ -20 աստիճան է դրսում, իրենց բողոքները չասեն, որովհետև գիտեն, որ ժողովուրդն այլ խնդիրներ ունի, գոյապայքարի մեջ է:

Արմեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, 1997թ.
----------------
Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին:

Արմեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահ, 2018թ.»։