Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

58-ամյա գրոսմայստերը խարդախության համար որակազրկվել է 6 տարով

Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովն որոշում է կայացրել 6 տարով որակազրկել Չեխիան ներկայացնող գրոսմայստեր Իգոր Ռաուսիսին։ Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը։

Ինչպես նշում է աղբյուրը, Լատվիայի նախկին չեմպիոնը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում բռնվել է անազնիվ խաղի մեջ (նա զուգարանում գաղտնի օգտվել էր բջջային հեռախոսից և փոքր համակարգչից)։

58-ամյա շախմատիստը ընդունել է իր մեղքը։ Նա միաժամանակ հայտարարել է, որ արդեն ավարտել է ելույթները։

Ի դեպ, 2018 թվականին շախմատիստին շնորհվել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչում։