Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քոչարյանների ընտանիքը պետությունն օգտագործել է մասնավոր բիզնեսի համար. Արա Պապյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում ընթացավ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արա Պապյանի դատական նիստը: Նիստից հետո «Ա1+»-ի հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը նշեց, որ նիստի ընթացքում հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել, որ սահմանափակվի իր ազատ խոսքի իրավունքը, քանի որ ֆեյսբուքյան իր էջի հայտարարության հետևանքով մարդիկ վիրավորական արտահայտություններ են գրում։

«Ես ասացի, որ դա մարդկանց իրավունքն է և դա մեր մեղավորությունը չէ և դրա պատճառները պետք է որոնել այլ տեղ․ այսօր Սեդրակ Քոչարյանի հայցը ընդդեմ

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր ընթացավ Սեդրակ Քոչարյանի հայցը ընդդեմ Արա Պապյանի դատական նիստը։

Սեդրակ Քոչարյանը զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Արա Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել, քանի ուր Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը: Այսօր կայացած դատական նիստի սկզբում հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեցին նշելով, որ Արա Պապյանը սույն թվականի դեկտեմբերի 4-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, նշելով, որ եթե կան անձիք, որոնք տուժվել են այս գործով դիմեն իրեն և տրամադրել էիր էլեկտրոնային հասցեն։ Իսկ հայտարարությունը տարածվել է «Սասնա Ծռեր» կուսակցության կողմից:

Արա Պապյանը պարզաբանելով ֆեյսբուքյան իր երեկվա հայտարարությունը նշեց, որ տեղեկություններ է հրապարակել այսօրվա դատական նիստի մասին և նշել՝ ովքեր տուժվել են, կարող են իր հետ կապվել։

«Հայցվող կողմը այն համարում է ապացույցների հավաքում։ Հիմա եթե մարդիկ տուժել են չգա՞ն, չարտահայտվե՞ն։ Հայցվող կողմը ասում է․ այս հրապարակումով  հարցը քաղաքականացվում է։ Սակայն այս հարցը մեր կամքից անկախ է քաղաքականացվում, քանի որ այն առնչվում է Քոչարյանների ընտանիքին և սա տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ նրա հայրը եղել է տվյալ պաշտոնյան, որի շնորհիվ նա կարողացել է վերահսկել շուկան։ Դատարանը վաղը որոշումը կհարապարակի, ես հույս ունեմ, որ դատարանը չի ընդունի հայցվող կողմի պահանջը»․ նշեց Արա Պապյանը։

Արա Պապյանը անդրադառնալով հայցվող կողմի այն պնդմանը, որ «Սասնա Ծռեր» կուսակցության անդամները կիսվել են այդ հայտարարությամբ նա նշեց, որ ինքը  կուսակցության անդամ երբեք չի եղել և «Սասնա ծռեր»-ի իրավունքն է այդ նյութը տարածել, թե ոչ։

«Դա իրենց իրավունքն է, հիմա եթե ինչ որ նացիստական խմաբակցություն  կամ ադրբեջանական կայք կիսվեր, պետք է ասեին նրանց հե՞տ եմ։ Ես ակնակալում եմ, որ արդարությունը պետք է հաղթի։ Այն, որ Սեդրակ Քոչարյանը իր հոր շնորհիվ վերահսկել է բջջային հեռախուսների շուկան՝ դա հանրորեն հայտնի իրողոթյուն է։ Բայց ցավոք սրտի մարդկանց մեջ վախը այնքան շատ է, որ խոսում են, պատմում են այդ մասին,  բայց քչերն են, որ պատրաստ են վկայություն տալու։  Քոչարյանի ընտանիքը բիզնեսը օգտագործել է մասնավոր բիզնեսի համար և սա կոչվում է պետության զավթում անհատի կողմից, սա ոչ թե քաղաքացիական հայց է, սա արդեն քրեական լուրջ պատասխանատվություն է»․ ավելացրեց նա։