Բացել լրահոսը Փակել լրահոսը
78399520_1500050883483807_1772569750799384576_n (1)
A A
Քաղաքականություն

Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդում չի եղել, չկա ու չի լինելու․ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀԿ-ի հայտարարության մասին (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ իշխանությունների և իրավապահ մարմինների նկատմամբ կա լիարժեք վստահություն, ի տարբերություն Հայաստանի Հանրապետական կուսակցության։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը նման ձևով արձագանքեց ՀՀԿ-ի տարածած հաղորդագրությանը՝ ուղղված Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում են բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում։

«Հայաստանում առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։